Մատչելիության հղումներ

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղար


Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի դիրքորոշման կապակցությամբ, ընդգծել, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը, ըստ հաղորդագրության՝ ասել է Գրիգորյանը։

Ընդգծելով, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակման։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե երբ է կայացել հանդիպումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հանդիպման մասին չի հայտնել։

  • Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր ավելի վաղ ասել էր՝ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

XS
SM
MD
LG