Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է, հաղորդում է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:
Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների՝ ժամը 20-ի սահմաններում նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ավելի ուշ ՆԳՆ խոսնակը Ֆեյսբուքում գրեց, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը:
Ոստիկանությունից զգուշացնում են՝ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։