Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում իրադարձությունները Պուտինի օրակարգի առաջին տեղում չեն. Պեսկով


ԱՄՆ-ում իրադարձությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգի առաջին տեղում չեն, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ նկատի ուներ պետության ղեկավարը, երբ նախօրեին Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հեգնանքով հայտարարեց, թե Մոսկվան Ջո Բայդենի ընտրապայքարից դուրս գալուց հետո աջակցում է Քամալա Հարիսին:

«Մոդերատորը հարց է տվել Պուտինին, Պուտինը պատասխանել է այս հարցին, իհարկե, ամերիկյան գործերը նախագահի օրակարգի առաջին տեղում չեն, և, ի վերջո, նրա համար գլխավորը մեր երկիրն է, մեր ժողովուրդը, մեր քաղաքացիներն ու նրանց մասին հոգ տանելը»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ղեկավարը նախօրեին կարծիք էր հայտնել՝ ԱՄՆ փոխնախագահի վարակիչ ծիծաղը հուշում է, որ նրա մոտ «ամեն ինչ լավ է»։

«Մեր ֆավորիտը, եթե այդպես կարելի է ասել, եղել է գործող նախագահը՝ պարոն Բայդենը։ Բայց նրա մասնակցությունը քարոզարշավին չեղարկվել է, և նա խորհուրդ է տվել իր բոլոր կողմնակիցներին աջակցել տիկին Հարիսին։ Եվ մենք այդպես էլ կանենք», - հայտարարել էր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG