Մատչելիության հղումներ

ԵՄ-ն քննադատում է Սերբիայի փոխվարչապետի՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպումը


Եվրամիությունը (ԵՄ) նախազգուշացրել է Սերբիային, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Ռուսաստանի հետ կապերի պահպանումն անհամատեղելի է դաշինքի արժեքների և ԵՄ անդամակցության գործընթացի հետ՝ ընդգծելով Բրյուսելի և թեկնածու երկրի միջև առկա անհամաձայնությունները։

Նախազգուշացումն արվեց, երբ հայտարարվեց Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում տնտեսական ֆորումի շրջանակներում:

Սերբիայի վարչապետն անդրադարձել է ԵՄ գործընկերների քննադատությանը: Միլոշ Վուչևիչը «Ազատություն» ռ/կ բալկանյան ծառայությանն ասել է, որ տեսել է հանդիպման մասին հայտարարությունը ԶԼՄ-ներում՝ հավելելով, որ Վուլինի համար Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպելը «դարաշրջանային և այդքան սարսափելի բան չէ»։

«Մենք չենք խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելված չէ, որ ինչ-որ մեկը հանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ», - հավելել է Վուչևիչը:

Սերբիայի փոխվարչապետն ավելի վաղ հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG