Մատչելիության հղումներ

Վրաստանը շարունակում է ընթանալ խիստ մտահոգիչ ուղղությամբ. Միլլեր


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլեր, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլեր, արխիվ

Վրաստանի կառավարությունը շարունակում է ընթանալ «խիստ մտահոգիչ ուղղությամբ», երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Այդ ուղղությունը ավելի է հեռացնում Վրաստանը եվրատլանտյան ուղեգծից», - ասել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառել վրացական իշխանությունների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև սառեցրել է Թբիլիսիին հատկացվող 95 միլիոն դոլարի օգնությունը։

«Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայումը շարունակվում է, և այդ ուղղությամբ նոր քայլերը չեն բացառվում», - նշել է Մեթյու Միլերը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, թե Թբիլիսին պատրաստ է վերագործարկել ԱՄՆ հետ իր կապերը՝ համագործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG