Մատչելիության հղումներ

Ռուսական հարձակում Կիևի և Լվովի վրա՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ


Լվով, Ուկրաինա, օգոստոս, 2024թ.
Լվով, Ուկրաինա, օգոստոս, 2024թ.

Ռուսաստանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Կիևի և արևմտյան Լվով քաղաքի ուղղությամբ՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։

Լվովի վրա հարձակման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, և 19-ը վիրավորվել են։ Վնասվել են բնակելի շենքեր։

ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը ութ օրվա ընթացքում երրորդ անգամ գործարկել է օդուժը՝ ապահովելու օդային տարածքի անվտանգությունը։

Ռուսաստանը վերջին 10 օրվա ընթացքում հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի վրա, երեկ երկու բալիստիկ հրթիռներով հարվածել կենտրոնական Պոլտավա քաղաքի ռազմական ինստիտուտին, որի հետևանքով զոհվել է 50 մարդ, հարյուրավորները վիրավորվել են:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկիրը գտնվում է օդային տագնապի տակ, նաև նախազգուշացումներ են արել Լվովի շրջանի վրա նոր հրթիռային հարձակումների սպառնալիքի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG