Մատչելիության հղումներ

Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը


Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը, հայտնել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։

Պրահայում անցկացվող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ելույթ ունենալով՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:

  • Վարչապետը երեկվա ասուլիսին տեղեկացրեց, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համաձայնեցված է նաև համաձայնագրի ևս 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Ավելին, վարչապետը հայտնեց, որ Երևանը նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։
  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հունիսի սկզբին՝ Երևանի վերջին առաջարկը ստանալուց հետո, ասել էր, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում դրական դինամիկա են նկատում»՝ առանց մանրամասներ փոխանցելու։

XS
SM
MD
LG