Մատչելիության հղումներ

Բաքուն հակադարձում է Փաշինյանին


«Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», - քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «մեղադրանքները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտում տարածքային պահանջներ կան Հայաստանից, կատարելապես կեղծ են։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու, դրանց միջև հավասարության նշան դնելու փորձերն անընդունելի են», - հայտարարել է ադրբեջանական ԱԳՆ խոսնակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիս է ունեցել, որի ժամանակ նաև հայտարարեց, թե Երևանը երեկ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG