Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկով քաղաքում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է առնվազն 47 մարդ, Telegram-ում գրել է շրջանի նահանգապետ Օլեհ Սինյեհուբովը։
Զոհվածներից մեկը երեխա է, որ, Խարկովի քաղաքապետ Իհոր Տերեխովի խոսքով, սպանվել է քաղաքային զբոսայգու խաղահրապարակում: Ոստիկանները շրջափակել են այգու որոշ հատվածները։ Այգու նստարաններից մեկի տակ արյան ջրափոս է նկատվել։