Մատչելիության հղումներ

Սիրսկին մի քանի օր անցկացրել է Պոկրովսկի ճակատում և իրավիճակը բացառիկ ծանր է գնահատում


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, արխիվ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր հայտնել է, որ մի քանի օր անցկացրել է Պոկրովսկի արևելյան ճակատում, որտեղ վերջին շրջանում Ռուսաստանը ուժեղացել է ճնշումը։

Ֆեյսբուքում նա գրել է, որ այդ ուղղությամբ հարձակումներում Ռուսաստանը նետում է այն ամենը, ինչ կարող է՝ փորձելով ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը։

«Մարտերը բացառիկ ծանր են», - գրել է նա, հավելելով, որ Ուկրաինան ստիպված է մշտապես օգտագործել անսովոր մեթոդներ իր դիրքերը ամրապնդելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG