Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլից հաղորդում են, որ «առաջնորդները գոհունակություն են հայտնել վերջերս կայացած հանդիպման հաջող արդյունքներից»։
Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էր մեկնել։
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման, երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների հարցերը։
«Այդ կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է, որ շարունակելու իր պատրաստակամությունը Բաքվին և Երևանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ համապատասխան փոխընդունելի լուծումների հասնելու համար», - հաղորդում է ռուսական կողմը։