Կուրսկի ատոմային էլեկտրակայանը խոցելի է հրետանային կրակի և դրոնների հարվածների համար, այսօր ատոմակայան կատարած այցի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Կուրսկի ԱԷԿ-ի առանձնահատկությունը դրանում տեղադրված միջուկային ռեակտորի տեսակն է։ Ի տարբերություն ավելի նոր ռեակտրոներին՝ այն չունի պաշտպանիչ շերտ։ Դա նշանակում է, որ ռեակտորի ակտիվ հատվածը, ըստ էության, գտնվում է սովորական շենքի տանիքի տակ», - նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։
- Կուրսկի ԱԷԿ-ը գտնվում է Կուրչատով քաղաքում, որը ռազմաճակատի գծից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա է։