Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր է օգոստոսի ընթացքում այցելել Կիև։
Անցած ամիս Մոդին այցելել էր Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինին։ Մոդին ասել էր, թե հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին ու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտափույթ կարգավորման հույս ունի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոդիի մոսկովյան այցի կապակցությամբ հիասթափություն էր հայտնել։