Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինուժը Կուրսկի մարզում ոչնչացրել է Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը


Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում ոչնչացրել են Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը։ Այս մասին հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

Ուկրաինական կողմը տեսանյութ է հրապարակել կամրջի վրա հարձակման պահից, սակայն նշված չէ հարվածի կոնկրետ վայրը:

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած Mash և Z բլոգերները գրել էին, որ ուկրաինացի ուժերը կամուրջին հարվածել են HIMARS հրթիռներով։

Mash-ը պնդում է, որ առաջին հարձակման ժամանակ սպանվել են օկուպացված Դոնեցկի շրջանի «Ժողովրդական ճակատի» աշխատակիցներ Նիկոլայ Կովալևը և կազմակերպության ԶԼՄ-ների համակարգող Դավիթ Սոկոլովը, ովքեր մեքենայով անցնում էին կամրջով։

Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը, հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրին, գրում է, որ կամրջին հարող բնակավայրերից բնակիչների տարհանումը «բարդ է»։

Սեյմ գետի վրա քանդված կամուրջը ռուսական բանակի մատակարարման հիմնական ուղին է տարածաշրջանում։

«Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը ավերվել է ուկրաինական զինված ուժերի կողմից: Բացի այդ, հակառակորդը հարվածներ է հասցնում նաև Գլուշկովսկի շրջանի Զվանոյե գյուղի կամրջին», - գրել է Կուրսկի շրջանի նահանգապետի խորհրդական Ռոման Ալեխինը։

Ինչպես նշում է լրագրող Օստապ Կարմոդին, եթե Զվաննոյի կամուրջը նույնպես քանդվի, ապա Ուկրաինայի զինված ուժերը կարող են շրջափակել մոտ 700 քառակուսի կիլոմետր տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG