Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալաի Հարիսը «տատանվող նահանգների» մեծ մասում կողմնակիցների թվով առաջ է անցել Դոնալդ Թրամփից, հաղորդում է ամերիկյան Ахios կայքը՝ վկայակոչելով Cook Political Report հետազոտական կենտրոնի տվյալները։
Ամերիկացի սոցիոլոգների պնդմամբ, Հարիսը Թրամփից առաջ է անցել Արիզոնայում, Միչիգանում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում։
«Ջորջիայում Թրամփի և Հարիսի վարկանիշերը հավասար են, Նևադայում նախկին նախագահը դեռ առջևում է։ Վերջին շաբաթներին, սակայն, Հարիսին այս նահանգում ևս հաջողվել է շուրջ վեց տոկոսով կրճատել տարբերությունը», - գրում է Ахios-ը՝ հիշեցնելով, որ ընդամենը երեք ամիս առաջ՝ մայիսին, Դոնալդ Թրամփը բոլոր յոթ «տատանվող նահանգներում» ընտրարշավի առաջատարն էր։