Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալլ, Կոտայքի մարզում՝ 4 բալլ և Երևան քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։