Մատչելիության հղումներ

Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի արծաթ նվաճեց


Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերին
Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերին

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի երկրորդ Օլիմպիական արծաթը 2024-ի խաղերին:

Եզրափակիչում նա 1-4 հաշվով պարտվեց Իրանը ներկայացնող Մոհամադ Հադի Սարավիին:

Սա Հայաստանի երրորդ մեդալն է ընթացող Օլիմպիական խաղերում: Այսօր ավելի վաղ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց բրոնզե մեդալ:

Իսկ օգոստոսի 4-ին հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր՝ բերելով Հայաստանին առաջին մեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG