Մատչելիության հղումներ

Թուրքական պատվիրակությունը վաղը կմեկնի Հաագա՝ միանալու ցեղասպանության մեղադրանքով Իսրայելի դեմ գործին


Նիդերլանդներ - Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցով Արդարադատության միջազգային դատարանի նիստը Հաագայում, մայիս, 2024թ.
Նիդերլանդներ - Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցով Արդարադատության միջազգային դատարանի նիստը Հաագայում, մայիս, 2024թ.

Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը օգոստոսի 7-ին մեկնելու է Հաագա՝ Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքով գործին պաշտոնապես միանալու հայց ներկայացնելու համար։ Այդ մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջունեյդ Յուքսելը։

Նա ասել է, որ հայցն ընդունվելու դեպքում Թուրքիան «մասնակցելու է դատական ամբողջ պրոցեսին և համարձակ ելույթներ է ունենալու Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ»։

«Թուրքիան կարող է հանդես գալ ՄԱԿ-ում 1948 թվականին ընդունված ցեղասպանության կանխարգելման և պատժելու կոնվենցիայի մեկնաբանություններով, որն ընկած է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից ներկայացված հայցի հիմքում», - ասել է Թուրքիայի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG