Մատչելիության հղումներ

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարը հաստատում է Ուկրաինայի կողմից սահմանը անցնելու լուրերը


Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հաստատել է Ուկրաինայի կողմից սահմանը անցնելու փորձերի մասին լուրերը, ասելով, թե սահմանապահներն ու զինված ուժերը կանխել են սահմանի ճեղքումը։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանամետ Տելեգրամ ալիքները հայտնել էին, որ երեքշաբթի առավոտյան ժամը 9-ի սահմաններում ուկրաինական դիվերսիոն խումբը՝ մոտավորապես 100 զինված մարդ ծանր տեխնիկայով անցել են պետական սահմանը, բայց հետ են մղվել։

Ոչ պաշտոնական լուրերով կան վիրավորներ։

Կուրսկի մարզը ենթարկվել է նաև ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։

Նահանգապետի պաշտոնակատարն ասել է, որ մարզում օպերատիվ իրավիճակը բարդ է մնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG