Մատչելիության հղումներ

Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում ԱԹՍ հարվածից հինգ մարդ է վիրավորվել


Սուջա քաղաքում ԱԹՍ հարվածից փլուզված տուն, 6-ը օգոստոսի, 2024թ․
Սուջա քաղաքում ԱԹՍ հարվածից փլուզված տուն, 6-ը օգոստոսի, 2024թ․

Օգոստոսի լույս 6-ի գիշերը Կուրսկի շրջանում 26 անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

Նշվում է, որ Սուջա քաղաքում հարվածներից հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա։

Մարզպետի պաշտոնակատարը վնասված վեց բազմահարկ ու մասնավոր շենքերի լուսանկարներ է հրապարակել։

Սմիրնովը նաև հաղորդել է, որ Գլուշկովսկի թաղամասի Գլուշկովո կայարանում անօդաչու թռչող սարքը մեքենայի է հարվածել, կա երկու վիրավոր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը 11 ԱԹՍ է ոչնչացվել Կուրսկի շրջանում, ևս մեկը՝ Բելգորոդի շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG