Իրանը «միանշանակ լուրջ և կանխարգելիչ գործողություններ կձեռնարկի» Իսրայելի դեմ։ Թեհրանում անցած շաբաթ «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն է հերթական անգամ հայտարարել այս մասին՝ Թեհրանն Իսրայելին է մեղադրում են հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում Հանիյեի սպանության մեջ:
«Իրանը չի կարող անտարբեր լինել իր անվտանգության, իր դաշնակիցների անվտանգության և տարածաշրջանի անվտանգության նկատմամբ», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Իսրայելի պաշտոնյաները պատասխանատվություն չեն ստանձնել։ Այս սպանությունից հետո Մերձավոր Արևելքում մտավախություններ կան, որ պատերազմը կարող է էլի ավելի ընդարձակվել։