Մատչելիության հղումներ

«Հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ». Սթարմերը դատապարտել է անկարգությունները


Անկարգություններ Մեծ Բրիտանիայում, 4-ը օգոստոսի 2024թ.
Անկարգություններ Մեծ Բրիտանիայում, 4-ը օգոստոսի 2024թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է երկրում տեղի ունեցած անկարգությունները՝ վստահեցնելով, որ հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Օրեր շարունակ հակամիգրացիոն բողոքի ակցիաներ են տեղի ունենում Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում։ Տասնյակ ձերբակալություններ են տեղի ունեցել, խանութները, հյուրանոցներն ու տարբեր ձեռնարկությունները ենթարկվել են վանդալիզմի, ոստիկաններ են վիրավորվել։

Բողոքի այս ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ երեք աղջիկ սպանվեց Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտի մանկական պարի դասարանում։ Սպանությունցի հետո ապատեղեկատվություն էր տարածվել, թե ենթադրյալ մարդասպանը ներգաղթյալ է և ծայրահեղ իսլամիստ։ Այդուհանդերձ ոստիկանությունը հայտարարեց, որ ենթադրյալ մարդասպանը Մեծ Բրիտանիայում է ծնվել և դեպքը ահաբեչկան գործողություն չէ։

Երկրի պաշտպանության նախարարն էլ շտապեց հայտարարել, որ իրենց պարտքն է երկրում անվտանգություն ապահովել նաև ապաստան հայցողների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG