Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում անկարգություններ են. ավելի քան 90 ձերբակալված կա


Բրիտանական Սաութպորտ քաղաքի պարային ստուդիայում երեք երեխայի սպանությունից հետո Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել:

Որոշ բնակավայրերում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, կան վիրավորներ ոստիկանների շրջանում։ Ձերբակալվել է ավելի քան 90 հոգի։

Անկարգություններ են եղել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում և այլն։ Դրանց մասնակիցներն ավերել են խանութներ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարական լիակատար աջակցություն» «ատելություն հրահրել փորձող ծայրահեղականների» դեմ պայքարում։

Աջ ծայրահեղականների և ներգաղթի հակառակորդների ցույցերը սկսվել են հուլիսի 30-ին հենց Սաութպորտից։

Վերջին 10-ը տարիների ամազանգվածային անկարգությունները բռնկվել են այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել է տեղեկություն, թե պարային կենտրոնի վրա հարձակվողը միգրանտ է և արմատական իսլամիստ։ Ոստիկանությունը հերքել է դա՝ ասելով, որ կասկածյալը ծնվել է Մեծ Բրիտանիայում։ Նրա ծնողները Ռուանդայից են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG