Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանին հանձնված Ղազախի շրջանում «հայկական կողմի տեղադրած» ականներ են պայթել


Առաջին սահմանային սյունը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին, 23-ը ապրիլի, 2024թ․
Առաջին սահմանային սյունը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին, 23-ը ապրիլի, 2024թ․

Բաքուն պնդում է, որ ապրիլին Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Ղազախի շրջանի Ղըզըլգաջիլի գյուղում ականներ են պայթել։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ «հայկական կողմի տեղադրած» ականների պայթյունից չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայող։ Մյուսը երեք վիրավորները, հաղորդագրության համաձայն, սակրավորներ են։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Բաքուն հաղորդեց, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG