Այսօր, տեղական ժամանակով ժամը 10:44-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, 3․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։