Մատչելիության հղումներ

Պարեկների կողմից քաղաքացուն ծեծելու հետքերով ծառայողական քննությունն է նշանակվել


Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի
Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի

Ծառայողական քննությունն է նշանակվել փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր ծեծի գործով, «Ազատության»-ը փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից։

Երեկ Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

«Մոտեցել են, խոսակցության ընթացքում արցունքաբեր գազը փչել են երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաները հագցրել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա իր ձեռքը կոտրված, մատները կոտրված և աչքերը չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում ինքը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Շտապօգնության մեքենան մոտեցել է, հիմա իրեն բուժզննության են ենթարկում», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր Երիցյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էր նաև Ֆեյսբուքում գրառում կատարել՝ դեպքը կապելով Ռոման Երիցյանի գործունեության հետ։

«Փաստաբան Ռոման Երիցյանը հասցրել է ճանաչված լինել Հայաստանում, պաշտպանում էր Արցախի ղեկավարության, պարբերաբար ձերբակալվող կամ կալանավորվող տարբեր քաղաքապետերի շահերը։ Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են», - հայտարարել է իրավապաշտպանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG