Կիևը հաղորդում է տարեսկզբից «Շահիդ»-ների ամենազանգվածային հարձակման մասին․ օդային տագնապը մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան յոթ ժամ, Կիևում և քաղաքի մերձակայքում ավելի քան 30 անօդաչու թռչող սարք է խոցվել։
«Հուլիսի ընթացքում սա արդեն յոթերորդ ԱԹՍ հարձակումն էր Կիևի վրա, և ամենազանգվածայինը 2024-ին կիրառված ԱԹՍ-ների քանակով»,- գրում է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Ռուսական անօդաչու թռչող սարքերը մոտեցել են Կիևին «գրեթե բոլոր հնարավոր ուղղություններից», ասել է Պոպկոն՝ նշելով, որ մայրաքաղաքում զոհեր և ավերածություններ չկան։
Կիևի վրա վերջին լայնածավալ հարձակումը հուլիսի 8-ին էր, երբ Շևչենկոյի շրջանում ավերվեց երկրի ամենամեծ «Օխմադետ» մանկական հիվանդանոցը։ Այդ օրը հարձակման էին ենթարկվել նաև մասնավոր ծննդատունը և քաղաքացիական այլ հաստատություններ։ Հաղորդվեց 33 զոհի, 121 վիրավորի մասին։ Զոհերի և վիրավորների թվում նաև երեխաներ կային։