Մատչելիության հղումներ

Խամենեին հորդորել է Փեզեշքիանին կենտրոնանալ Իրանի հարևանների հետ հարաբերությունների զարգացման վրա


Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին կիրակի առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, 28-ը հուլիսի, 2024թ․
Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին կիրակի առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, 28-ը հուլիսի, 2024թ․

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին որպես նոր նախագահ և ուղղորդել նրան կենտրոնանալ Իրանի հարևանների, այլ ոչ թե արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա:

Խամենեին Փեզեշքիանին բնութագրել է որպես «իմաստուն, ազնիվ, ճանաչված գիտակ» անհատ։

Խամենեին, որ ներկայացնում է Իրանի բարձրագույն կրոնական և քաղաքական իշխանությունը և պետական բոլոր հարցերի վերաբերյալ վերջին խոսքն ունի, հայտարարել է, որ Փեզեշքիանի կառավարության արտաքին քաղաքականությունը պետք է առաջնահերթություն տա այն պետություններին, որոնք այս տարիների ընթացքում, չնայած ճնշումներին, աջակցել են Իրանին՝ ՄԱԿ-ի ներսում և դրսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG