Մատչելիության հղումներ

Մադուրոն հաղթեց Վենեսուելայի նախագահական ընտրություններում


Նիկոլաս Մադուրո, 29-ը հուլիսի, 2024թ․
Նիկոլաս Մադուրո, 29-ը հուլիսի, 2024թ․

Նիկոլաս Մադուրոն հաղթեց Վենեսուելայի նախագահական ընտրություններում, նրա մրցակիցները պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները։

Կեսգիշերից անմիջապես հետո Ազգային ընտրական խորհուրդը հայտարարեց, որ Մադուրոն ապահովել է ձայների 51 տոկոսը։ Ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների 44 տոկոսը:

Այս արդյունքները հիմնված են ընտրատեղամասերի 80 տոկոսից ստացած տվյալների վրա։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը «լուրջ մտաhոգություն ունի, որ հայտարարված արդյունքը չի արտացոլում Վենեսուելայի ժողովրդի կամքը։ Մինչդեռ Կրեմլը հաղորդել է, որ Ռուսասանը շարունակում է ամրապնդել հարաբերությունները Վենեսուելայի հետ։

Վենեսուելայում նախագահական ընտրությունների քվեարկությունը հուլիսի 28-ին էր։ Ընտրություններին մասնակցել է տասը թեկնածու, այդ թվում՝ ընդդիմության գլխավոր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը։

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ անընդմեջ կղեկավարի Վենեսուելան։ Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 2013-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG