Մատչելիության հղումներ

ASEAN-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովի հռչակագիրը կոչ է անում դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները


Լաոս - ASEAN-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովը, Վիենտյան, 27-ը հուլիսի, 2024թ.
Լաոս - ASEAN-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովը, Վիենտյան, 27-ը հուլիսի, 2024թ.

Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության (ASEAN) արտգործնախարարների գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը ողջունում է գործնական քայլերը Հարավչինական ծովում լարվածությունը թուլացնելու համար և հաստատում միջազգային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը։

«Մենք հաստատում ենք Հարավչինական ծովում գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնք կարող են բարդացնել ու սրել վեճը», - ասված է հռչակագրում:

Հռչակագիրը «տագնապալից իրադարձություն» է համարում Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումնները և կոչ անում պահպանել ՄԱԿ-ի բանաձևերը։

Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության արտգործնախարարները մտահոգություն են հայտել Գազայի հատվածում զոհերի և ահագնացող հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ։ Բոլոր կողմերին կոչ է արվում աշխատել հանուն խաղաղության և երկու պետություն ձևավորելու որոշումն իրականացնելու ուղղությամբ։

Հռչակագիրն ընդգծում է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու կարևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG