Ուկրաինայի Անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ մի շարք ահաբեկչական հարձակումներ են կանխվել երկրում և Եվրամիության անդամ երկրներից Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում:
Ըստ հաղորդագրության՝ կասկածյալներից երկուսը ենթադրաբար Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հսկողության ներքո համակարգել են ահաբեկչական խմբավորման 19 անդամների գործունեությունը Ուկրաինայի մի քանի շրջաններում։
Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։