Մոսկվայում Սինյավինսկայա փողոցի կայանատեղիներից մեկում ավտոմեքենա է պայթել, վարորդն ու ուղևորը վիրավորվել են, հայտնում են Քննչական կոմիտեից և ՆԳՆ-ից։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի առավոտյան։ BAZA Telegram ալիքը նշել է, որ «ենթադրաբար» երկու տուժածներից մեկը ռուսական ռազմական հետախուզության սպա է։
Հաղորդվում է, որ տղամարդու ոտքերը պոկվել են, իսկ կինը բեկորային վնասվածքներ է ստացել: