Մատչելիության հղումներ

Քամալա Հարիսը դեմոկրատ պատվիրակների անհրաժեշտ քանակի ձայներ ունի առաջադրվելու համար․ Associated Press


Associated Press-ի երկուշաբթի երեկոյան հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների 1976 պատվիրակների աջակցությունն ունի, ինչը բավարար է նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

Դեմոկրատական կուսակցության համագումարը Չիկագոյում անցկացվելու է օգոստոսի 19-22-ը, բայց արդեն օգոստոսի 1-7-ը դեմոկրատների պատվիրակները քվեարկություն են անցկացնելու ու եթե Քամալա Հարիսի աջակիցների նշված քանակը պահպանվի՝ նա պաշտոնապես կդառնա նախագահի թեկնածու։

ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ 100 օր առաջ Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից՝ աջակցելով փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG