Մատչելիության հղումներ

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում կթեժացնի տարածաշրջանում հակամարտությունների ներուժը. Զախարովա


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արխիվ

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով անցած օրերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունների մասին հարցին։

«Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում, ինչպես մենք բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր մասերում, միայն կնպաստի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժին», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Անվտանգության խորհրդաի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ՝ շեշտելով դիվերսիֆիկացիան տնտեսության, անվտանգության մեջ։

  • Արդեն 4-րդ օրն է Հայաստանում ընթանում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ ՊՆ-ը հաղորդեց՝ 10-օրյա վարժանքներն անցկացվում են միջազգային խաղաղապահ առաքելությունում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն ավելի վաղ ասել է, որ զորավարժությունը վկայում է երկարամյա գործընկերության մասին, որը «խարսխվում է տասնամյակներ շարունակ անվտանգային հարցերում ունեցած հաջող համագործակցության վրա»։
  • Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչը, վերահաստատել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան։

XS
SM
MD
LG