Մատչելիության հղումներ

Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց ավելի քան 2,5 տարվա կալանքից


Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ազատ արձակվեց 2 տարի 7 ամսվա կալանքից:

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարեց փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառելով գրավ։ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում 10 միլիոն դրամ գրավով:

50-ամյա Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։

Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG