Մատչելիության հղումներ

Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ


Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկ, արխիվ
Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկ, արխիվ

Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկն այդ երկրի Արտգործնախարարություն է կանչվել վարչապետ Նարենդրա Մոդիի հասցեին նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատության պատճառով։

Զելենսկին, մասնավորապես, «մեծ հիասթափություն» է անվանել Մոդիի այցը Մոսկվա՝ պնդելով, որ Հնդկաստանի առաջնորդի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ «ջախջախիչ հարված է խաղաղության ջանքերին»:

«Տխուր է տեսնել աշխարհի ամենամեծ դեմոկրատական պետության ղեկավարին գրկախառնված աշխարհի ամենահայտնի հանցագործի հետ», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Պուտինի և Մոդիի մոսկովյան հանդիպումից մի քանի ժամ առաջ Կիևը զանգվածային օդային հարձակման էր ենթարկվել ռուսական ուժերի կողմից, լրջորեն տուժել է նաև «Օխմադետ» մանկական ամենամեծ հիվանդանոցի համալիրը։ Այդ օրն, ըստ պաշտոնական Կիևի, ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ չորս երեխա են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG