Մատչելիության հղումներ

«Խաղաղության պայմանագիրը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար»․ Մակրոնն՝ Էրդողանին


Երդողան-Մակրոն հանդիպում Ելիսեյան պալատում, հունվար, 2018թ․
Երդողան-Մակրոն հանդիպում Ելիսեյան պալատում, հունվար, 2018թ․

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, Իսրայելի և Պաղեստինի համակարտությունը։

Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանն՝ ուղղված խաղաղության պայմանագրին հնարավորինս շուտ հասնելուն, որը, Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար:

Մակրոնը նաև ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ զարգացնելու Թուրքիայի հետ երկկողմ օրակարգը։

Թուրքական Anadolu գործակալությունն էլ նշում է, որ Էրդողանն, իր հերթին, ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։

Կարևորելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում այդ հարցում։

Շեշտելով, որ Արևմտյան երկրների կողմից Իսրայելի զինադադարի խրախուսումը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը՝ Թուրքիայի նախագահը կոչ է արել իր գործընկերոջը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ Մակրոնը նախ դատապարտել է Ռուսաստանի վերջին հարձակումներն ուկրաինկան քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես, Կիևի մանկական հիվանդանոցի վրա։ Նա ընդգծել է Ֆրանսիայի վճռականությունը՝ շարունակելու բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ջանքերը արդար և կայուն խաղաղության հասնելու համար՝ հարգելով Ուկրաինայի իրավունքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG