Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հայտնել է Դոնեցկի շրջանում ևս մեկ գյուղի գրավման մասին


ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնեցկի մարզի Վոսխոդ գյուղի գրավման մասին։

«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները բարելավել են մարտավարական իրավիճակը և ակտիվ գործողություններով ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոսխոդ գյուղը», - ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսական կողմը հայտնում է նաև Սումիի և Խարկովի շրջաններում ուկրաինական ստորաբաժանումների վրա հարվածների մասին։ Կիևն առայժմ չի մեկնաբանել Մոսկվայի պնդումները։

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG