Մատչելիության հղումներ

Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում


Լուսանկարը՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքէջից
Լուսանկարը՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքէջից

Ղազախստանում մեկնարկել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։

Ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարության՝ «Բիրլեստիկ-2024» միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 17-ը։

Նշվում է, որ հինգ երկրների ռազմական ստորաբաժանումները զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողություններ կիրականացնեն։

Զորավարժություններին մասնակցում են շուրջ չորս հազար զինվորականներ, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Մարտավարական դրվագները կիրականցվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի ավիացիայի անձնակազմի, ռազմանավերի և նավակների, հրետանու անձնակազմի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG