Ներքին գործերի նախարարությն փրկարար ծառայությունը հայտնում է՝ այսօր, ժամը 19:43-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀԷԿ-ի տանիքում։ Հրդեհը մարված է, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։
Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։