Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր շուրջ 200 հրթիռ և մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Reuters-ի տեղեկություններով՝ կազմակերպությունն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ երեկ, իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։
«Թշնամին չի էլ պատկերացնում, թե ինչ նոր թիրախներ ենք մենք խոցելու», - այսօր հայտարարել է «Հեզբոլա»-ի ներկայացուցիչ Հաշեմ Սաֆիեդինը։