Մատչելիության հղումներ

Կիևը հաստատում է Չասով Յար քաղաքից նահանջելու մասին լուրերը


Ուկրաինայի Զինված ուժերը հաստատում են Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքից մասնակի նահանջի և ռուսական առաջխաղացման մասին տեղեկությունները։

«Այն բանից հետո, երբ հակառակորդը մուտք գործեց Չասով Յարի ջրանցքին հարող թաղամաս, դրա պաշտպանությունն այլևս նպատակահարմար չէր, քանի որ վտանգում էր ուկրաինացի զինվորականների կյանքն ու անվտանգությունը, իսկ մեր պաշտպանական դիրքերը ոչնչացվել էին», - հայտարարել է Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Նազար Վոլոշինը։

Նրա խոսքով՝ «անգամ նահանջից հետո հակառակորդը չի դադարեցրել նախահարձակ գործողությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG