Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


Հուլիսի 3-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը:

Վրաստանի ԱԳՆ-ում նախատեսված է Միրզոյանի հանդիպումը նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ Միրզոյանի հանդիպումներ կունենա նաև Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ ԱԳՆ-ը չի հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG