Թուրքիան այսօր փակել է Սիրայի հյուսիսային շրջանների հետ հիմնական անցակետերը այն բանից հետո, երբ Թուրքիայի մի շարք քաղաքներում սիրացիների դեմ բռնկված անկարգությունների պատճառով թուրքական զորքերը սահմանին կրակի տակ են ընկել սիրիացիների կողմից, հաղորդում են Սիրիայի ընդդիմության աղբյուրները։
Նախօրեին Թուրքիայի Կայսերի քաղաքում բռնկված անկարգությունները տարածվել են մի շարք քաղաքներում։ Թուրքերը հարձակվել են սիրիացիների, նրանց ունեցվածքի ու ավտոմեքենաների վրա։
Ոստիկանությունը հայտնում է բռնությունների մասնակից 474 մարդու ձերբակալելու մասին։
Բռնությունները սկսվել էին, երբ սոցցանցերում լուր էր տարածվել, թե Կայսերիում իրավապահները բերման են ենթարկել սիրիացի տղամարդու, ով կասկածվում է անչափահաս թուրքի նկատմամբ ենթադրաբար սեռական ոտնձգություն կատարելու մեջ։