Մատչելիության հղումներ

Պարզվել են 2022-ի սեպտեմբերյան մարտերի հետևանքով գտնվելու վայրն անհայտ 2 զինծառայողների ինքնությունները


Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված՝ 2 հայ զինծառայողների մասունքների նույնականացման նպատակով նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել են 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նույնականացված զինծառայողների անունները ՔԿ-ն չի հաղորդել: Այդ մարտերում մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։

2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա, նշված է հաղորդագրությունում։

Բաքուն 2 հայ զինծառայողների դիակ - մասունքները հայկական կողմին էր փոխանցել հունիսի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG