Մատչելիության հղումներ

Օրբանը չհայտարարված այցով ժամանել է Կիև


Օրբան-Զելենսկի հանդիպում Բրյուսելու,, 27-ը հունիսի, 2024թ․
Օրբան-Զելենսկի հանդիպում Բրյուսելու,, 27-ը հունիսի, 2024թ․

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախապես չհայտարարված այցով այսօր ժամանել է Կիև։

Սա Օրբանի առաջին այցն է Ուկրաինա 2012 թվականից ի վեր։

Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասիի փոխանցմամբ, Օրբանը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ քննարկման ամենակարևոր թեման, ըստ Հավասի, «խաղաղության հնարավորությունն է»։

Ուկրաինայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր։

Ուկրաինական կողմն Օրբանի այցի մասին նախօրոք չի հայտարարել։

Այցի նախօրեին հունգարական Index-ին տված հարցազրույցում Օրբանն ասել է, որ Կիևում կանի «խաղաղության տանող առաջին քայլերը»։

Telex-ն էլ գրել է, թե Հունգարիայի վարչապետի այցը Կիև գաղտնի է, Օրբանի և Զելենսկու հանդիպմանը որևէ համաձայնագիր չի ստորագրվի։

Ուկրաինայի պատերազմի հարցում Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը կտրուկ տարբերվում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամների մեծամասնության դիրքորոշումից։ Բուդապեշտը, մասնավորապես, կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել առանց նախապայմանների, ինչն անընդունելի է Կիևի համար։ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Օրբանի կառավարությունը նաև հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային և հաճախ է քննադատում Ուկրաինայի իշխանություններին։

2023 թվականին Օրբանը դարձավ երկրորդ եվրոպական առաջնորդը, ով հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու տարվա լայնածավալ պատերազմի ընթացքում։ Նա նաև ԵՄ միակ առաջնորդն էր, ով 2024 թվականի մարտին շնորհավորեց Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG