Մատչելիության հղումներ

Ուկրաինայի 10 քաղաքացիներ ազատվել են ռուսական և բելառուսական բանտերից


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի բանտերից ազատ են արձակվել Ուկրաինայի 10 քաղաքացիներ։

Խոսքը ոչ թե ռազմագերիների, այլ տարբեր տարիներին ռուսական և բելառուսական իշխանությունների կողմից ձերբակալված ուկրաինացի քաղաքացիականների մասին է։

Ազատ արձակվածների թվում է Ղրիմի թաթարական կոնգրեսի փոխնախագահ Նարիման Ջելյալը։ Ռուսական հատուկ ծառայությունները նրան ձերբակալել էին 2021 թվականին։

Ազատ արձակվածների մեջ են նաև երկու կաթոլիկ քահանաներ, որոնք ձերբակալվել էին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին օրերին՝ երկրի արևելքում գտնվող Բերդյանսկ քաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG