Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր


Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել Ալբանիայի իր գործընկերոջ՝ Իգլի Հասանիի հետ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։

Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG