Մատչելիության հղումներ

Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու Վաշինգտոնի հրավերը և ընդունել


Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Այդ հավաքին հրավիրված է նաև Ադրբեջանին արտգործնախարարը, այսօր Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:

Հնարավո՞ր է արդյոք, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություն անցկացվի, դեռ պարզ չէ։ Արտգործնախարարությունից նշել են, որ այս պահին այլ պայմանավորվածություն չկա։

Երեկ ադրբեջանական «Թուրանը», իր աղբյուրներին հղում անելով գրել էր, թե Բայդենի վարչակազմը ծրագրում է Երևանին և Բաքվին հրավիրել հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հավաքին, նաև՝ խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG