Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը մեկնում է Բաքու


ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը «Ազատության» Երևանի գրասենյակում, 12-ը հունիսի, 2024թ.
ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը «Ազատության» Երևանի գրասենյակում, 12-ը հունիսի, 2024թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը վաղը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով,որ հունիսի 27-29-ը նախատեսված եվրոպական շրջագայության ընթացքում բարձրաստիճան դիվանագետը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։

Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման գործում ամերիկյան աջակցության հարցը», - նշված է հաղորդագրության մեջ։

Փոխպետքարտուղարը հանդիպելու է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու այդ երկրի կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները հարգելու անհրաժեշտությունը:

Երկու շաբաթ առաջ Օ՛Բրայենը Երևանում էր, որտեղ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստում ամերիկյան կողմի համանախագահն էր:

«Ազատությանը» տված հարցազրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել էր՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, և որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG